Նորություններ
Մարզպետը գրքեր է նվիրել աշակերտներին
20.02.2023
Գիրք նվիրելու օրվան նվիրված Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հյուրընկալել է մարզի մի շարք դպրոցների աշակերտների և ուսուցիչների:
Մարզպետն ու աշակերտները միմյանց են նվիրել գրքեր, ապա զրուցել կրթության անհրաժեշտությունից, դպրոցում ստացած գիտելիքներից:
«Յուրաքանչյուր տարիքում մարդը պետք է պիտանի և օգտակար լինի իր երկրին: Դուք կյանքի ձեր այս փուլում պետք է կրթվեք, զարգանաք, շատ կարդաք ու ձեր գիտելիքներն օգտագործեք հանուն մեր երկրի բարօրության:
Ինչպես գիտեք, փետրվարի 19–ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Իզուր չէ, որ այդ օրը մեզ մոտ ընտրվել է նաև որպես գիրք նվիրելու օր։ Գրեթե բոլորս գրքին, գրականությանը մոտեցել ենք հենց Թումանյանի միջոցով։ Մեր մեծերը մեզ այնքան անգին գանձեր են թողել, ու մեզ մնում է արժանի լինել այդ հարստությանը։ Մարդն իր ամբողջ կյանքում սովորում է, իմ խորհուրդը ձեզ մեկն է՝ շատ սովորեք, պաշարեք գիտելիքներ, որոնք ձեզ համար շատ լուսավոր դռներ կբացեն», - աշակերտների հետ զրույցում ասել է մարզի ղեկավարը: