Նորություններ
Մարզպետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին
21.02.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարության ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Մկրտչյանը և մարզպետարանի իրավասու այլ աշխատակիցներ։
Կողմերը քննարկել են մարզում ԵԶԲ–ի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերը։ Կազմակերպության անդամներին են ներկայացվել մարզում առողջապահական հաստատությունների շենքային և գույքային պայմանները, մատուցվող ծառայությունները։
Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել կառույցի անդամներին մարզում իրականացված աշխատանքների համար և հույս հայտնել, որ քննարկումը արդյունավետ կլինի հետագա ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։