Նորություններ
Ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանը ոսկե, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդրիայի մրցաշարում
27.02.2023
![](http://ararat.mtad.am/files/n_pics/34271_s.jpg)
Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի սան Վազգեն Թևանյանը Ալեքսանդրիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր։
Վազգեն Թևանյանը եզրափակչում 8։2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցչին, իսկ մինչ այդ՝ մեկնարկային գոտեմարտում, 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով՝ եգիպտոսցի Ամին Մուրադին, ապա 4:0 հաշվով ուզբեկ մարզիկին։
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն էլ մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ։ Մարզիկը մեդալի համար գոտեմարտում մեկ րոպեում 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իրանցի Յասին Աբաս Ռեզաեիաղուզգոլեհի նկատմամբ:
Շնորհավորում ենք մեր մարզիկմերին՝ նրան մաղթելով նորանոր հաղթանակներ։