Նորություններ
Վեդի քաղաքում կոյուղագիծ է կառուցվում
28.02.2023
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում կառուցվում է կոյուղագիծ։
Կառուցվող 4540 գծամետր երկարությամբ կոյուղագիծն անցնում է բնակավայրի շուրջ 11 փողոցով, այն կսպասարկի թվով 95 տնտեսության և 650 բնակչության։ Համայնքի այդ փողոցները խիստ բնակեցված են և երբևէ չեն ունեցել կոյուղագծեր։
Ծրագրի արժեքը 116 միլիոն 500 հազար դրամ է, որից 60%–ը հատկացրել է Կառավարությունը, 40%–ը՝ համայնքը։
Կոյուղագծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։