Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ

08.03.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի’ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։

Դուք այս աշխարհը լցնում եք ներդաշնակությամբ, քնքշությամբ ու սիրով։ Աներևակայելի ներուժ ունեցող մարդիկ են կանայք։ Ուրախությամբ արձանագրենք, որ այսօր կանայք մեր երկրում ներգրավված են ամենատարբեր ասպարեզներում՝ կրթական ոլորտից, մինչև դատական համակարգ և զինված ուժեր։

Այդքանով հանդերձ, դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, իսկ ամենաուժեղ, ամենամաքուր, ամենաանշահախնդիր զգացումը մայրական անվերապահ սերն է։ Դուք անմնացորդ նվիրվում եք ձեր երեխաներին, ամենայն ուշադրությամբ զբաղվում նրանց դաստիարակությամբ։
Առանձնահատուկ շնորհավորում եմ որդեկորույս մայրերին, նրանց, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում։

Մեր շատ սիրելի կանայք, կրկին շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ անսահման երջանկություն, ապրեք խաղաղ։ Առողջություն և ամենայն բարիք ձեզ ու ձեր ընտանիքներին»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15