Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզի բուժհաստատությունների աշխատակիցների մասնակցությամբ

14.03.2023

Արարատի մարզպետարանում մարզի բուժհաստատությունների ղեկավարների և բժիշկների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը։

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը։

Խորհրդակցությանը ներկայացվել են հանրապետությունում և մարզում կարմրուկի արձանագրված դեպքերը, քննարկվել են բոլոր միջոցառումները, որոնց շնորհիվ կտեղայնացվի հիվանդության բռնկումն ու հետագա տարածումը։

Սուսաննա Կտրակյանը բուժհաստատությունների պատասխանատուներին հորդորել է աշխատանք տանել ազգաբնակչության հետ, որպեսզի կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողները դիմեն հաշվառման պոլիկլինիկա և պատվաստեն իրենց երեխաներին:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Հանդիպմանը քննարկվել են նաև հավաստագրման գործընթացին, բուժհաստատությունների քաղաքացիական պաշտպանության պլաններին, կենտրոնացված, հումանիտար դեղերին և այլ թեմաներին առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23