Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական պարգևներ են հանձնվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին

27.03.2023

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մարզից զոհված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն։ Արարողությունը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատի մարզպետարանի կողմից։

Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք։

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապհովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողություններում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար «Մարտական ծառայության» հետմահու շքանշանները հերոսների հարազատներին են հանձնել Սեդրակ Թևոնյանն ու ՊՆ ներկայացուցիչները։

Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը ելույթի իր խոսքում ասել է․ «Հայրենիքին ծառայելուց ավելի բարձր պատիվ չկա, քանի որ հայրենիքից առավել թանկ ոչինչ չունենք։ Խոնարհումս հայրենիքի համար գիտակցված իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին, խոնարհումս նրանց մայրերի, հայրերի, կանանց ու քույրերի առաջ։ Մենք մեր զոհված եղբայրներին ավելի հզոր հայրենիք ենք պարտք, իսկ խաղաղության միակ ճանապարհը ուժեղ ու միասնական լինելն է։ Թող խաղաղություն լինի մեր երկրում, Աստված պահապան բոլորիս»։

«Մարտական ծառայության» հետմահու շքանշանով են պարգևատրվել՝

Հրաչյա Սարգսյան Մխիթարի

Գևորգ Բեգիջանյան Նորիկի

Դավիթ Ներսիսյան Արմենի

Արթուր Խաչատրյան Հայկազունու

Սիաբանդ Թամոյան Քյարամի

Արմեն Միքայելյան Լևոնի

Հակոբ Ստեփանյան Պետիկի

Տիգրան Տեր–Առաքելյան Անդրանիկի

Սերյոժա Ստեփանյան Դավթի

Շավարշ Մարգարյան Հունանի

Հովհաննես Եղիազարյան Կարենի

Վաչիկ Տոնոյան Ավետիքի

Զոհրաբ Հովհաննիսյան Աբրիկի

Գառնիկ Հարությունյան Բագրատի

Էդուարդ Սիանոսյան Արմենի

Նշան Պետրոսյան Լենդրուշի

Միսակ Կիրակոսյան Վաղինակի

Սարգիս Մանուկյան Գևորգի

Գրիգոր Գրիգորյան Համլետի

Գոռ Վարդանյան Ռոբերտի

Կարեն Սարկիսյան Միխայիլի

Սեդրակ Խոդեդանյան Գևորգի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31