Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին

28.03.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին:
Մարզի ղեկավարը շնորհավորել է վերջիններիս Թատրոնի միջազգային օրվա առիթով՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու լեփ–լեցուն դահլիճ։

«Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ թատրոնն ապահովում է մեր կյանքի մշակութային ռիթմը, ամենածանր ժամանակներում էլ դուք կարողանում եք ժպիտ պարգևել մարդկանց։ Մենք պետք է գործի դնենք մեր ներուժը համայնքներում մշակութային կյանքն առավել զարգացնելու համար»,– իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը։

Մարզպետը թատրոնի աշխատակիցների հետ քննարկել է թատրոնում առկա խնդիրները, մարզում մշակութային կյանքն առավել ակտիվացնելուն ուղղված հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23