Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Եղեգնավանում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ
31.03.2023
Համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Շուրջ 1.6 կմ երկարությամբ հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Մոստովիկ» ՍՊԸ-ն: Արդյունքում բնակավայրի 8 փողոց ամբողջովին բարեկարգ կլինի:
Ծրագրի պայմանագրային արժեքը 93 մլն. ՀՀ դրամ է, որից 55%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45%-ը՝ համայնքը:
Նշենք, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով Եղեգնավանում նախատեսվում են իրականացնել՝
Մանկապարտեզի կառուցում
Ոռոգման կիսախողովակների կառուցում՝ շուրջ 3 կմ.
Գազաֆիկացում
Եվս 2 փողոցի ասֆալտապատում։