Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը տոնել է ծննդյան 100-ամյակը

04.04.2023

 Արարատի մարզից Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը տոնել է ծննդյան 100-ամյակը, որը կազմակերպել էր Արտաշատի համայնքապետարանը:

Վարոս պապիկին ծննդյան միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, տարբեր կառույցների ղեկավարներ:

Վերջիններս քաջառողջություն են մաղթել վետերան պապիկին, հանձնել պարգևներ:

Վարոս Ավետիսյանը մեկն էր այն հազարավոր հայորդիներից, ով զինվորագրվել է ֆաշիզմի դեմ պայքարին, լավ է հիշում երկրորդ աշխարհամարտը՝ թվերով ու փաստերով: Մասնակցել է Ստալինգրադի մարտերին, պատերազմից հետո ստացել է բարձրագույն կրթություն, աշխատել է որպես պատմության և ռազմագիտության ուսուցիչ։

Վարոս Ավետիսյանը 5 զավակ է մեծացրել, ունի 40-ից ավելի թոռներ և ծոռներ:
Պապիկի երազանքը մեկն է, որ խաղաղություն լինի Հայաստանում և ողջ աշխարհում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23