Նորություններ
Մարզպետը շրջայց է կատարել Եղեգնավան բնակավայրում
05.04.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի և Եղեգնավան վարչական տարածքի ղեկավար Դավիթ Մեհրաբյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել Եղեգնավանում, ծանոթացել Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով այնտեղ իրականացվող ճանապարհների բարեկարգման աշխատանքների ընթացքին։
Մարզի ղեկավարին զեկուցվել է, որ ծրագրի արդյունքում վարչական տարածքում 8 փողոց ամբողջովին կբարեկարգվի՝ ընդհանուրը շուրջ 1,6 կմ երկարությամբ։
Ծրագրի պայմանագրային արժեքը 93 մլն. ՀՀ դրամ է, որից 55%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45%-ը՝ համայնքը:
Նշենք, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով Եղեգնավանում նախատեսվում են իրականացնել՝
- Մանկապարտեզի կառուցում
- Ոռոգման կիսախողովակների կառուցում՝ շուրջ 3 կմ.
- Գազաֆիկացում
- Եվս 2 փողոցի ասֆալտապատում։
Սեդրակ Թևոնյանը հորդորել է շինարարությունն իրականացնել սահմանված չափանիշներով և ավարտին հասցնել նախատեսված ժամկետում։