Նորություններ
Արարատի մարզպետի ուղերձը Ոստիկանության օրվա առիթով
16.04.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:
Անգնահատելի է ձեր ներդրումը մեր երկրում իրավահամակարգի ամրապնդման և քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։
Հանրությունը, քաղաքացին պետք է վստահի ոստիկանին, իսկ այդպիսի իրավիճակ ունենալու համար պետության բարեփոխումները վերջին տարիներին բավականին նկատելի են:
Ես վստահ եմ, որ դուք ձեր մասնագիտական կարողությունները, ուժերը կներդնեք հանուն մեր երկրի կայունության ու բարօրության, հանուն մեր քաղաքացիների անվտանգության:
Շնորհակալություն կատարած աշխատանքի համար:
Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»։