Նորություններ
Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն
18.04.2023
![](http://ararat.mtad.am/files/n_pics/34738_s.jpg)
Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Վեդի համայնքի Մ․ Վարդանյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալների։ Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող առաջնությունում: