Տպել
Նորություններ
Հիմնանորոգվում է Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհը
21.04.2023
Հիմնանորոգվող Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհին (կմ10+300 - կմ15+300 հատված) մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։
5 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ Մասիս քաղաքով և Զորակ բնակավայրի վարչական տարածքով։
Շինաշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարում է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։