Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ և Վեդի համայնքներում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։

Քայլերթին մասնակցել են Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Ֆրանսիայի Քլամար քաղաքից ժամանած պատվիրակության անդամները` փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանի ղեկավարությամբ, ուժային կառույցի ղեկավարներն ու այլք։

Մարզպետն ու քայլերթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում և Վեդի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարերի մոտ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20