Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում անցկացվել է համապետական շաբաթօրյակ

29.04.2023

Արարատի մարզում ապրիլի 29–ին կայացած համապետական շաբաթօրյակի շրջանակներում անցկացվել են մաքրման աշխատանքներ։

Շաբաթօրյակին մասնակցել են մարզի բոլոր համայնքները, մարզային ենթակայության ուսումնական և առողջապահական, համայնքային ենթակայության կազմակերպությունները, մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները:

Ընդհանուր առմամբ՝ մաքրման աշխատանքներին մասնակցել է 7430 մարդ, ներգրավված է եղել 88 տեխնիկա, 1110 գործիք։ Համապետական շաբաթօրյակի արդյունքում մարզում փակվել է 2 աղբանոց՝ Վեդի համայնքի Ուրցաձոր և Եղեգնավան բնակավայրերում։ Աղբակույտերից մաքրվել են Վերին Դվին համայնքի կենտրոնական ճանապարհին կից ոռոգման առուն, Արարատ քաղաքի կենտրոնի ջրավազանը, Արարատ բնակավայրի զբոսայգու ջրավազանը, Վեդու քաղաքային բնակավայրի Վանաշեն բնակավայրի ջրատար առուները, Մասիս քաղաքի և Այնթապ բնակավայրի ոռոգման առուները։

Աղբից մաքրվել են նաև մարզում գտնվող պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքները։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15