Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Աշխատանքի օրվա առիթով

01.05.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի’ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա պատասխանատու աշխատանքը, անկախ սոցիալական դրությունից, անհրաժեշտ է պետության կայացման համար։ Հենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ են ստեղծվում հանապազօրյա հացից մինչև գիտական նորարարություններ ու նորագույն տեխնոլոգիաներ։

Հիշեք, աշխատանքն ու ստեղծագործ մարդը միշտ և ամենուր արժանանում են մեծագույն հարգանքի։ Վստահ եղեք՝ հիմա առավել քան երբևէ պետությունը ջանում է աշխատողի համար ապահովել աշխատանքային առավել արժանապատիվ պայմաններ ու պաշտպանված իրավունքներ։

Սիրելի’ ժողովուրդ,

Մաղթում եմ խաղաղ ու ստեղծարար աշխատանք` հանուն մեր երկրի հետագա զարգացման ու բարօրության։ Մեր միասնականության և աշխատասիրության շնորհիվ կառուցելու ենք մեր ավելի հզոր Հայաստանը»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55