Տպել
Նորություններ
Վարդաշենում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ
03.05.2023
Վարդաշեն բնակավայրում ավարտին են մոտեցել Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մհեր Մկրտչյան և Զորավար Անդրանիկ փողոցների ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 630 գծամետր երկարությամբ:
Ծրագրի արժեքը շուրջ 60 մլն ՀՀ դրամ է, որից 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը:
Ասֆալտապատվող Մհեր Մկրտչյան փողոցը բնակավայրի հանրակրթական դպրոց տանող ճանապարհն է: