Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում նախատեսվում են կառուցել նոր ուսումնական հաստատություններ

05.05.2023

ՀՀ կառավարության որոշմամբ` ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում:

Գումարն ուղղվելու է ՀՀ Արարատի մարզում 3 կրթահամալիրի և 9 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:

Կրթահամալիրներ են նախատեսում ստեղծել Արարատի մարզի Պարույր Սևակ, Լուսաշող ու Նոր Կյուրին բնակավայրերում, իսկ Ջրաշեն, Գեղանիստ, Ոսկետափ, Ջրահովիտ, Արտաշատ, Վերին Դվին, Գետազատ, Այգեստան և Արարատ բնակավայրերում՝ կառուցել նոր դպրոցներ։

Կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսհաստատությունների ընդգրկման նախապայմաններն են դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը։ Կրթահամալիրների ստեղծման ծրագրի շրջանակում ՀՀ Արարատի մարզ կատարած այցերի և իրականացված ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է նաև, որ այն բնակավայրերում, որտեղ դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր։


Նշենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի օժանդակությամբ մեկնարկել է մարզերի գյուղական բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման գործընթացը։ Կրթահամալիրների ստեղծմամբ նախատեսվում է իրագործել ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված հետևյալ նպատակները՝ բոլոր համայնքներում բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը, ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ և փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 17:55:39