Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

09.05.2023

ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իրապես պատմական էր, հայ ժողովուրդը Խորհրդային բանակի և դաշնակից երկրների բանակների կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում՝ իրենց անունը փառքով պսակելով պատերազմի բոլոր ճակատներում։ Այդ հաղթանակը կարևոր ու առանցքային եղավ մեր երկրի հետագա զարգացման գործում:

Փա՛ռք մեր վետերաններին:

Թեև վերջին ժամանակների ցավալի իրողություններին, մենք իրավունք չունենք մեր օրացույցից ջնջելու մեր պատմության ամենալուսավոր էջերից մեկը՝ 1992 թվականի մայիսի 8-ը, երբ մեր քաջորդիների շնորհիվ ազատագրվեց Շուշին: Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների թափած արյունը չպետք է մոռացվի և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց ուժեղացող և միասնական պետականության ստեղծումը։
Շնորհավոր մայիսի 9-ը:

Թող հայոց սահմաններում միայն խաղաղությունը թևածի, ինչը հնարավորություն կտա ավելի ուժեղ և բարեկեցիկ Հայաստան կառուցել:
Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր պայքարել են հանուն մեր խաղաղության, ազատության ու անվտանգության»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20