Նորություններ
Սեդրակ Թևոնյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած խորհրդակցությանը
22.05.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը։
Խորհրդակցությանն մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 6 հարց։
Առաջին հարցով ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը զեկուցել է այս տարվա ոռոգման սեզոնին ընդառաջ ջրային պաշարների վիճակը:
Գևորգյանը ներկայացրել է համեմատաբար 5 խոշոր ջրամբարում մայիս ամսվա ջրային պաշարների վերաբերյալ տվյալները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատական վերլուծությունը։
Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է ստեղծված պատկերի վերաբերյալ իր դիտարկումները, ինչպես նաև խոսել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կազմակերպելու և դրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային կորուստների կրճատումը։ Կարևորվել է սակավաջրության պայմաններում ոռոգման ռեժիմների և ծավալների կանոնակարգումն՝ ըստ մշակաբույսների և վեգետացիաների քանակի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոռոգման սեզոնին ի հայտ եկող խնդիրները քննարկել միջգերատեսչական ամենշաբաթյա հանդիպումների ժամանակ։
Մանրամասները՝ https://mtad.am/news/1434