Նորություններ
Մարզպետը մասնակցել է Վերջին դասին նվիրված միջոցառմանը
26.05.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում շնորհավորել են Արտաշատի ավագ դպրոցի շրջանավարտներին։
Մարզի ղեկավարը վերջիններիս մաղթել է նորանոր հաջողություններ ու լուսավոր ապագա։
Ներկաներին իր օրհնություն է բերել Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը:
Դպրոցն ավարտող սաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ուսուցիչներին հոգատարության և փոխանցած գիտելիքի համար և օրն ամփոփել միասնության շուրջպարով:
Շրջանավարտներին բարի երթ է մաղթել նաև դպրոցի տնօրեն Եպրաքսյա Սիմոնյանը: