Նորություններ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
26.05.2023
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ավարտում եք դպրոցը, վերջին զանգն ազդարարում է նոր կյանքի սկիզբը։
Մտնում եք մի նոր աշխարհ՝ խելահեղ ու գունավոր, միևնույն ժամանակ՝ բարդ և լի մարտահրավերներով։ Միշտ հիշեք՝ պետք է առաջ շարժվեք՝ ստեղծելով նորը, համարձակը, տարբերվողը։
Շուտով կարևոր ևս մեկ քայլ եք անելու ձեր ապագայի համար՝ ընտրելու եք մասնագիտություն։ Սիրելիներս, ընտրությունը կատարեք ինքներդ, այլ ոչ ուրիշները։ Կլինի ուսուցչի, բժշկի, իրավաբանի, թե՝ դարբնի մասնագիտություն, այն պետք է ձեզ ամեն օր կատարելագործվելու ոգեշնչում լինի։
Խորհուրդս է ձեզ՝ սիրեք ձեր հայրենիքը, զարգացրեք այն, դարձրեք ամենալավը։ Առաջ նայեք, երբեք մի ընկրկեք փորձությունների և դժվարությունների առաջ, որքան էլ դրանք անհաղթահարելի թվան:
Ուզում եմ շնորհավորել նաև բոլոր մանկավարժներին. այսօր շատ հուզական օր է նաև ձեզ համար։
Բոլորս մեր ստացած գիտելիքների, մեծ ու փոքր հաջողությունների համար առաջին հերթին պարտական ենք մեր ուսուցիչներին։ Շնորհակալություն ձեր կատարած մեծ աշխատանքի համար։
Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ լուսավոր ու պայծառ ճանապարհ։
Բարի ճանապարհ դեպի նոր կյանք: