Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

01.06.2023

Սիրելի’ փոքրիկներ, այսօր ձեր իրավունքների պաշտպանության օրն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիդ։

Յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի, երկրի ապագան է ու երաշխիքը։

Մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ, առողջ ու անհոգ մանկության ապահովմանը։

Ձեր երազանքները նաև մերն են, միասին պետք է այն իրականացնենք՝ առաջին հերթին ստեղծելով ապահով ու բարեկեցիկ տուն, բակ, դպրոց, հայրենիք։

Սիրելի՛ փոքրիկներ, ձեզ մաղթում եմ առողջ ու երջանիկ կյանք, ցանկանում եմ, որ մշտապես շրջապատված լինեք սիրով ու հոգատարությամբ, թող ոչինչ երբեք չխաթարի ձեր հեքիաթային մանկությունը։

Ձեզ գունավոր և ուրախ օր եմ մաղթում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32