Նորություններ
Վեդի համայնքում կանցկացվի համերգ-փառատոն
07.06.2023
Արարատի մարզի սիրելի բնակիչներ, հունիսի 10-ին Վեդի համայնքի Տափի բերդում (Գևորգ Մարզպետունու ամրոց) տեղի է ունենալու համերգ-փառատոն։
Հանրապետության տոնին նվիրված միջոցառումը կազմակերպում է Վեդու համայնքապետարանը։
Պատմամշակութային մեծ արժեք ունեցող տեսարժան վայրում կազմակերպվելիք համերգ-փառատոնը ճանաչողական և ժամանցային բնույթ է կրում:
Համերգ-փառատոնը բաղկացած է լինելու երկու մասից. առաջին հատվածը մեկնարկելու է 18:00-ին, իսկ երկրորդը՝ 20:00-ին: Միջոցառման առաջին հատվածում Վեդի համայնքի 19 բնակավայրերը հատուկ տաղավարներում ներկայացնելու են իրենց բնակավայրի գյուղատնտեսական, ձեռագործական կամ արհեստագործական արտադրանքը: Համայնքների մշակութային խմբերը ևս հանդես են գալու ելույթներով: Երկրորդ հատվածում համերգային ծրագրով են ներկայանալու Գարիկ Պապոյանը և Սոնա Ռուբենյանը:
Միջոցառման մուտքն ազատ է: