Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուրբ Կարապետ վանքում տեղի է ունեցել հիշատակության օրվան նվիրված արարողություն

09.06.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Մասյացոտնի թեմի Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքում մասնակցել է Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրվան նվիրված արարողությանը։ Տոնախմբությանը ներկա է գտնվել նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:

Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության և Արարատի մարզի Սուրբ Հովհաննես Կարապետ վանքի ուխտի օրերը համընկնում են: Հոգևոր հայրերի առաջնորդությամբ՝ թեմի բոլոր համայնքներից եկած հավատավորները այցելել են Մոշաղբյուրի Ս. Կարապետ վանք, որտեղ մատուցվել է տոնական սուրբ պատարագ: Մինչ այդ թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությամբ և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից երկրպագության համար վանք էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը, որի միջոցով կատարվել է անդաստանի կարգ:

Պատարագից հետո Վեդիի մշակույթի տան նկարչական խմբի սաները նկարել են վանքն ու շրջակա բնապատկերը, իսկ «Այրարատ» համույթը հանդես է եկել պարային ելույթով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55