Նորություններ
Հովտաշենի դպրոցում տեղի է ունեցել Վարդան Մկրտչյանի հիշատակին նվիրված միջոցառում
12.06.2023
Ի նշանավորումն ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վարդան Մկրտչյանի 28-րդ տարեդարձի՝ Արարատի մարզի Հովտաշեն բնակավայրի Վարդան Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Փառահեղ տղան» գրքի շնորհանդեսը։
Հերոսի ծննդյան օրվա և գրքի շնորհանդեսի միջոցառմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզպետի օգնական Կարինե Պողոսյանը և մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը։
«Փառահեղ տղան» գրքում ներկայացված են Վարդան Մկրտչյանի հեղինակած, մայրիկին ու հայրենիքին նվիրված բանաստեղծությունները, հերոսի կողմից արված գծանկարները, հերոսի պատանեկության ու բանակային լուսանկարները, ինչպես նաև Վարդանի մասին հարազատների ու ընկերների կարծիքներն ու մտքերը։