Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը պարգևատրել է մարզի բուժաշխատողներին
21.06.2023
Բուժաշխատողի օրվա առիթով այսօր Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին:
Արարատի մարզի առողջապահության ոլորտում կատարած բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել են «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի բժիշկ–սրտաբան Գոռ Թադևոսյանը, մանկական բաժանմունքի ավագ բուժքույր Ամալյա Սարիբեկյանը, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի բժիշկ–վիրաբույժ Արշակ Հազարյանը, տեղամասային բուժքույր Նարինե Թադևոսյանը, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի բժիշկ–վիրաբույժ, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արսեն Մկրտչյանը, մանկական բաժանմունքի ավագ բուժքույր Նելլի Սարգսյանը, «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, մանկական վիրաբույժ Արթուր Ներսիսյանը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ բուժքույր Սիլվա Գրիգորյանը, «Արևշատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ–ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Արուսյակ Շամիլյանը, «Շահումյանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ–ի տնօրեն Աննա Բեգիջանյան, «Քաղցրաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ–ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Արման Մկրտչյանը, «Նոր-Խարբերդի ԱԱՊԿ» ՊՈԱԿ–ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Անահիտ Սողբաթյանը, «Ուրցաձորի ԱԱՊԿ» ՊՈԱԿ–ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Վահան Վարդանյանը, «Ավշարի ԲԱ» ՀՈԱԿ–ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Էդուարդ Թովմասյանը։
Մարզպետը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել մարզի բոլոր բուժաշխատողներին իրենց ամենօրյա աշխատանքի և նվիրվածության համար:
«Վերջին մի քանի տարիներին ձեր աշխատանքն ընթանում է բավականին բարդ ու լարված իրավիճակում՝ պայմանավորված համավարակով և պատերազմական իրավիճակով: Երկրի համար կարևորագույն ժամանակահատվածներում միշտ կատարում եք անհնարինը, փրկում մարդկանց կյանքեր՝ շատ անգամներ վտանգելով ձեր սեփականը։ Կառավարությունն այսօր ամեն բան անում է համակարգում բարեփոխումներ անելու, բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու, բուժաշխատողների համար առավել լավ աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Մեր երկիրը մեր բոլորի հոգատարության, սիրո կարիքը ունի։ Մենք էլ մեր հերթին պետք է միասին ծառայենք հօգուտ մեր երկրի»,– իր խոսքում նշել է մարզի ղեկավարը։
Բուժաշխատողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին և մարզպետի աշխատակազմին շուրջօրյա համատեղ աշխատանքի և աջակցության համար։ Հանդիպմանը քննարկվել են նաև ոլորտում առկա հարցեր։