Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է ամառային զորակոչը

27.06.2023

Արարատի մարզում մեկնարկել է 2023 թվականի ամառային զորակոչը:
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման արարողությանը։

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանն ու մարզի ուժային կառույցների ղեկավարները։

Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

Նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55