Նորություններ
Խորհրդակցություն
28.06.2023
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ:
Քննարկմանը ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը, գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը, գործակալության մասնագետները և Արարատի մարզպետի աշխատակազմի՝ ոլորտի համար պատասխանատու աշխատակիցները:
Քննարկվել են էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցեր: Բուժհաստատությունների տնօրենները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել համակարգի հետ կապված խնդիրները, ստանալ իրենց հարցերի պատասխանները՝ դրանով իսկ նպաստելով ԱՐՄԵԴ համակարգի առավել ճշգրիտ և նպատակային օգտագործմանը: