Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտին են մոտեցել Արտաշատում և Ազատավանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները

30.06.2023

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Արտաշատ քաղաքի Արազի փողոցի և Ազատավան բնակավայրի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

Արտաշատ քաղաքում իրականացվում է շուրջ 2709 քմ ընդհանուր ծածկույթով ասֆալտապատում, կողնակների կառուցում և երկաթբետոնյա վաքի տեղադրում։

Փողոցը երկար տարիներ անմխիթար վիճակում էր գտնվում և բարեկարգման կարիք ուներ։ Այն Արտաշատի զորամաս տանող ճանապարհն է։ Իսկ Ազատավանում բարեկարգվում է 5 փողոց` ընդհանուր 1 կմ 37 մետր երկարությամբ։

Նշենք, որ Արտաշատ համայնքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել է շուրջ 21,12 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում։ Աշխատանքներ իրականացվել են Արտաշատ քաղաքային բնակավայրում, Ազատավանում, Դալարում, Մրգավանում, Վերին Արտաշատում, Քաղցրաշենում, Նորաշենում, Նարեկում, Մխչյանում, Դեղձուտում, Դվինում, Վարդաշենում, Բարձրաշենում, Աբովյանում, Նշավանում, Դիտակում, Արևշատում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ 217 հազար դրամ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15