Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեսահոլովակ՝ համայնքային սոցիալական աշխատողի առաքելության մասին

04.07.2023

Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ ստեղծված, համայնքային սոցիալական աշխատողի մասին պատմող տեսահոլովակում տրվել են հետևյալ հարցերի պատասխանները.
 
  • Ո՞վ է համայնքի սոցիալական աշխատողը:
  • Ինչու՞ և ե՞րբ է կարևոր նրա դերը:
  • Ինչպե՞ս է սոցիալական աշխատողն աջակցում ընտանիքներին:

Համագործակցելով տարբեր կառույցների հետ` համայնքի սոցիալական աշխատողն աջակցում և ուղղորդում է ընտանիքներին, ինչպես նաև գտնում լուծումներ նրանց սոցիալական խնդիրները համատեղ ուժերով լուծելու հսմար:

Մանրամասները՝ տեսահոլովակում:                                                                                      https://fb.watch/lzzjSPfxk5/

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից։ Ծրագիրն ուղղված է հզորացնելու Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգը արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15