Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոռոգման համակարգի կառուցում և արդիականացում Արարատի մարզի Մասիս համայնքում

04.07.2023

 Արարատի մարզի Մասիս համայնքում համայնք-պետություն համաֆինանսավորմամբ իրականացվող 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարել ոռոգման համակարգի կառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներ:

 Ծրագրի ընդհանուր արժեքը 1.987.031.365 ՀՀ դրամ է, որի 60 տոկոսը տրամադրում է պետությունը, իսկ 40 տոկոսը՝ համայնքը: Ծրագրում ընդգրկված են Մասիս համայնքի քսան բնակավայրեր՝ Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Գետափնյա, Գեղանիստ, Նորաբաց, Ջրահովիտ, Մարմարաշեն, Արևաբույր, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Արևաբույր, Ազատաշեն, Նորաբաց, Դարակերտ, Զորակ, Արբաթ, Հայանիստ և Սայաթ-Նովա:

Այժմ շինարարական աշխատանքները ընթացիկ փուլում են համայնքի Ջրահովիտ, Նոր Կյուրին, Դաշտավան բնակավայրերում:

 Ջրահովիտում նախատեսվում է՝

· առկա հողային հունով առուների մեջ տեղադրել 3354 գծմ երկարությամբ LR4 (559 հատ) նոր վաքերով ոռոգման համակարգ,

· նորոգել 582 գծմ երկարությամբ պողպատե խողովակաշարը (D=325x4մմ):

Նոր Կյուրինում նախատեսվում է՝

· ապամոնտաժել 4056 գծմ երկարությամբ LR4 քայքայված վաքերը հիմքերի հետ միասին և տեղադրվել նոր LR4 վաքեր, · նորոգել 4985,5 գծմ երկարությամբ փակ մետաղական խողովակաշարը:

Դաշտավանում նախատեսվում է՝

· տեղադրել 2963 գծմ երկարությամբ LR4 (429 հատ) նոր վաքերով ոռոգման համակարգ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20