Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Սահմանադրության օրվա առիթով
05.07.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։
Ուղերձում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։
Սահմանադրական բարեփոխումների փուլում ենք, իսկ մայր օրենքի լավարկումը, գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ինչպես իշխանությունից, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացուց:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ու գործի ի շահ երկրի, օգտվի Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանի սահմանադրականությունը, քանի որ այն քաղաքացու հիմնարար ազատությունների գլխավոր երաշխիքն է և պետության հիմնասյուներից է: Միայն այս դեպքում կունենանք ամուր ապագա, ինքնավստահ ու պաշտպանված քաղաքացի։
Սիրելիներս, շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով ավելի բարեկեցիկ և երջանիկ ապագա»։