Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզական հաղթանակներ

07.07.2023

Արարատի մարզից տարբեր սպորտաձևերում հանդես եկող մարզիկները շարունակում են փայլուն արդյունքներ գրանցել միջազգային մրցաշարերում։

Արարատ քաղաքից մինչև 17 տարեկանների պայքարում 61 կգ քաշային հայ ծանրորդ Ժորա Գրիգորյանը Քիշնևում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է հաղթողի կոչումը։

Հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 244 կգ (109+135) արդյունքով: Պոկում վարժությունում Գրիգորյանը փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Վեդի համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի սան, 55 կգ քաշային կարգի ըմբիշ Հոմերոս Առաքելյանն էլ նվաճել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալը՝ 11-6 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանիների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան ՕՀ մարզադպրոցի սաներ Արման Հարությունյանն ու Սաշա Պետրոսյանն էլ նվաճել են 2-րդ պատվավոր հորիզոնականներ։

Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան ՕՀ մարզադպրոցի 61կգ քաշային կարգով ազատ ոճի ըմբիշ Լևիկ Միքայելյանը Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ 

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15