Նորություններ
Մարզի համայնքներում կանցկացվեն Վարդավառին նվիրված միջոցառումներ
13.07.2023

Վեդի, Արարատ և Արտաշատ համայնքներում հուլիսի 16-ին անցկացվելու են միջոցառումներ՝ նվիրված ամառվա ամենագունեղ և ուրախ տոնին՝ Վարդավառին։
Վեդի համայնքում Քրիստոսի պայծառակերպության տոնը նշելու են Խոր Վիրապի վանական համալիրում ժամը 13։00–ին։
Արարատում տոնական միջոցառման կենտրոնը լինելու է Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակը։ Սկիզբը՝ 10։00։
Արտաշատ համայնքում այս տարի տոնակատարություն կանցկացվի Շահումյան (12։30), Մխչյան(14։00) և Մրգանուշ (15:30) բնակավայրերում։
Օրը լի է լինելու տոնական ծիսակատարություններով, երգ ու պարով, ամենատարբեր միջոցառումներով և, իհարկե, լիքը ջրով։