Նորություններ
«Հայաստանի 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն» ծրագրի քննարկում Արարատի մարզպետի աշխատակազմում
19.07.2023
Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ընդունել է Ավստրիական ինժեներական խորհրդատվական ընկերության (GWCC-INTERIVAL ZT GmbH) թիմի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Լաուշմանին և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Քննարկումն անցկացվել է «Հայաստանի 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:
Կողմերը քննարկել են ծրագրի նպատակները և խնդիրները, մարզում առկա իրավիճակն ու դրանց հնարավոր լուծումները:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանասավորմամբ առաջիկա չորս տարիների ընթացքում իրականացվելու է «Հայաստանի 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն» ծրագիրը, որի նպատակն է նախնական տվյալների հավաքագրումը և թափոնների արդյունավետ կառավարման ուղղությամբ առաջարկների ներկայացումը:
Ծրագրի նպատակներից է նաև ժամանակակից ստանդարտներին համապատասխան տարածաշրջանային աղբավայրերի կառուցման հնարավորությունները իրատեսական դարձնելը: