Նորություններ
Արարատի մարզից ևս 140 երեխա մեկնել է մանկական ճամբարներ
20.07.2023
Արարատի մարզից երկրորդ հերթափոխով Հանքավանի «Արագած» և «Հեքիաթների կիրճ» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ ևս 140 երեխա:
Առաջին հերթափոխով նշված ճամբարներում հանգստի էին մեկնել մարզի 200 երեխա։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
Ընդհանուր առմամբ՝ մարզից ծրագրով այս տարի ճամբար է մեկնել 340 երեխա։
Հանգստի մեկնող և վերադարձող երեխաներին մշտապես ուղեկցում են մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներից ընտրված աշխատանքային խումբը, շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։