Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդմնակալության արարողությանը

21.07.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արարատ քաղաքում մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդմնակալության արարողությանը։

Արարողությանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ ՌՈ Արարատի մարզի բաժնի պետ, գնդապետ Ռոլանդ Օղիկյանը, ՊՆ պաշտոնատար այլ անձինք, համայնքի ղեկավարներ, զինծառայողների հարազատներ։

Նորակոչիկները ներկաների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները։

Շնորհավորելով նորակոչիկներին՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանը նրանց մաղթել է անփորձանք ու խաղաղ ծառայություն։

Մարզի ղեկավարը և պաշտոնատար անձինք ծաղիկներ են խոնարհել Սպարապետի հուշարձանի դիմաց։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55