Նորություններ
Մասիս համայնքում կատարվում են լուսավորության համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ
24.07.2023
ՀՀ կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Մասիս համայնքում նախատեսվում են լուսավորության համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ:
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ներառված են Մասիս համայնքի հետևյալ բնակավայրերը՝ Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գետափնյա, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նորամարգ, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս և Սիփանիկ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 1.112.372.000 ՀՀ դրամ է, որից 55%-ը (611,804,600 ՀՀ դրամ) տրամադրում է համայնքը, իսկ 45%-ը (500,567,400 ՀՀ դրամ)՝ Կառավարությունը։
Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են Նոր Խարբերդ բնակավայրում, որտեղ տեղադրվելու են նոր լուսատուներ և հենասյուներ (539 հատ ԼԵԴ լուսատու՝ 120-270Վ, 52Վտ, 50±5HZ, լուս․ հոսքը՝ 8400լմ, գործողության ժամկետը՝ 100000 ժամ, IP66, 11224 գծմ երկարություն):