Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետևել է Արալեզում կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքներին
25.07.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վեդի համայնքի Արալեզ բնակավայր, ծանոթացել մոդուլային մսուր–մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։
144 տեղ հզորությամբ մանկապարտեզը կառուցվում է Կառավարության ֆինանսավորմամբ, կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարի, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։
Մոդուլային այս մանկապարտեզը մեկհարկանի կառույց է, որը պետք է համապատասխանի սեյսմիկ և անվտանգային չափորոշիչներին, ինչպես նաև հագեցած լինի անհրաժեշտ գույքով, խաղահրապարակներով՝ համայնքի փոքրիկների կրթական, մշակութային, սպորտային և ժամանցային կարիքներն ապահովելու համար։
Շինարարության պայմանագրային արժեքը 848 միլիոն 961․560 ՀՀ դրամ է։
Նշենք, որ Արալեզում մանկապարտեզ երբեք չի եղել, փոքրիկ նախակրթարան է գործում դպրոցի տարածքում, երեխաների մյուս մասն էլ այցելում է կողքի համայնքների մանկապարտեզներ։