Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վեդիում բացվել է կարի, նորաձևության նոր ստուդիա և «Քաղցր տուն»

27.07.2023

Արարատի մարզի Վեդի և Նոր Կյանք բնակավայրերում տեղի են ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում կյանքի կոչված երկու նախաձեռնությունների բացման միջոցառումները:

Վեդու գեղարվեստի ուսումնարանի՝ Կարի և նորաձևության ստուդիայի և «Քաղցր տուն» նախագծի բացման արարողություններին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, «Կայուն համայնքներ» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը։

Վեդու արվեստի դպրոցի շրջանակներում գործող նորաձևության և կարի ստուդիան վերանորոգվել, կահավորվել և հագեցվել է որակյալ սարքավորումներով՝ համալրելով դպրոցի 15 դասարանների շարքը:Սա հնարավորություն կտա դպրոցի 283 ուսանողներին և համայնքի այլ ներկայացուցիչներին կատարելագործել իրենց կարի հմտություններն ու կարողությունները:

«Փորձառական կրթությունը պարզապես գիտելիք ձեռք բերելու միջոց չէ․ այն հավաքական ոգու հիմքն է, ինչպես նաև անհատական և համայնքային ներուժը բացելու բանալին», - նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Այնուհետև ՄԱԶԾ ներկայացուցիչներն ու հյուրերը այցելեցին հաջողակ ձեռներեց, «Քաղցր տան» հիմնադիր Մելինե Սարգսյանին, ով կիսվեց նախագծի` իրեն ոգեշնչող պատմությամբ, տեսլականով և բիզնեսի զարգացման նպատակներով: «Քաղցր տուն» նախագիծը նպատակ ունի աջակցել տեղական ձեռներեցներին, խթանել բիզնես հմտությունները և նպաստել համայնքի տնտեսական առաջընթացին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:36:48