Նորություններ
Մասիս համայնքում սկսվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները
28.07.2023
Մասիս համայնքում սկսվել են Կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող 2023թ. սուբվենցիոն հերթական ծրագրի աշխատանքները:
Ծրագրում ընդգրկված են Մասիս քաղաքի, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Հովտաշատ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Սիս բնակավայրերը, որտեղ իրականացվելու են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 2,907,237,180 ՀՀ դրամ է, որից 65%-ը (1,889,704,167 ՀՀ դրամ) տրամադրում է համայնքը, իսկ 35%-ը՝ պետությունը (1,017,533,013 ՀՀ դրամ):
Այժմ կատարվում է Դաշտավան բնակավայրի Ապարանի փողոցի, Բաղրամյան 1-ին նրբանցքի ասֆալտապատումը: Հաջորդիվ կասֆալտապատվի նաև Գ. Տոնոյան փողոցը։