Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը

31.07.2023

 Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2023 թվականի երկրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Նիստին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուները։

Մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը ներկայացրել է մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։

Վերջինիս տեղեկացմամբ՝ համայնքների մեծ մասում արդեն ընթացքի մեջ են 2023 թվականի ծրագրերը, սկսվել է նաև հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման գործընթացը։

Այս համատեքստում մարզպետ Սեդրակ Թևոնյանը համայնքի ղեկավարներին և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներին հորդորել է աշխատել համատեղ՝ հետագա բացթողումներից զերծ մնալու համար։

«Ընթացիկ աշխատանքները պետք է համատեղել։ Եթե կա խնդիր, միասին հասկանանք, լուծենք և անցնենք առաջ։ Պետք է բացառենք ցանկացած խնդիր՝ կլինի տեխնիկական, թե որակական»,- ասել է մարզպետը։

Նիստին անդրադարձ է կատարվել նաև ոռոգման և խմելու ջրի հետ կապված որոշակի խնդիրներին։ Մարզպետը հորդորել է աշխատել 24/7 գրաֆիկով՝ համայնք-մարզպետի աշխատակազմ-ՋՕԸ փոխկապակցված եղանակով։

«Պետք է ամեն հնարավորն ու անհնարինն անենք, որպեսզի քաղաքացին վնասներ չկրի։ Եռակողմ կապը պահելով՝ խնդիրներին փորձենք արագ լուծումներ տալ»,- նշել է Թևոնյանը։

Մարզխորհրդի հերթական նիստին անդրադարձ են կատարել նաև համայնքներում վարձավճարների գանձնմանը, առկա ինքնակամ կառույցների հաշվառմանն ու այլ ոլորտներին առնչվող խնդիրներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:36:48