Նորություններ
Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների փոփոխություն
04.08.2023
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք:
Ըստ այդմ՝ Արարատի մարզի Ավշար, Արարատ, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Վարդաշատ բնակավայրերի բնակիչներին Վեդու տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արարատի տարածքային կենտրոնը (հասցե՝ Շահումյան 34):