Նորություններ
Ծանրամարտի և ըմբշամարտի առաջնություններում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ
07.08.2023
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում, ինչպես նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած ըմբշամարտի առաջնությունում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ:
Ծանրամարտի առաջնությունում հայ մարզիկները ունեցել են հետևյալ նվաճումները.
1. 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալը՝ երկամարտում գրանցելով 370 կգ (163+207) արդյունք։Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին Պետրոսյանը զիջել է ընդամենը 1 կգ-ով: Պետրոսյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:
2. Մ20 տարեկանների պայքարում երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել +87 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը՝ երկամարտի 214 կգ (96+118) արդյունքով։ Մարզիչներն են Դավիթ և Սամվել Մուրադյանները։
3. Մարտին Պողոսյանը (73 կգ), երկամարտում գրանցելով 308 կգ (172 +136) արդյունք, դարձել է բրոնզե մեդալակիր: Պողոսյանը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում:
4. Լուիզա Սահրադյանը դարձել է փոքր բրոնզե մեդալակիր: Մարզիչն է Գառնիկ Ալեքսանյանը։
5. Մնացական Աբրահամյանը (81 կգ) 313 կգ (138+175) արդյունքով դարձել է փոքր բրոնզե մեդալակիր նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում:
Ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկները ունեցել են հետևյալ նվաճումները.
1. Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան ՕՀ ըմբշամարտի մարզադպրոցի սան Գոռ Բունիաթյանը հռչակվել է ըմբշամարտի աշխարհի պատանիների փոխչեմպիոն:
2. Նույն մարզադպրոցի մեկ այլ սան՝ Սաշա Պետրոսյանը, դարձել է բրոնզե մեդալակիր:
3. Արարատ քաղաքի մարզադպրոցի սան Յուրիկ Մխիթարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և իրենց մարզիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ և հաջողություններ։