Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոքր Վեդիում դպրոց է կառուցվում

09.08.2023

Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրում կառուցվում է 504 տեղ հզորությամբ նոր դպրոց:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։

Նշենք, որ դպրոցի հին շենքն ունեցել է բարձր սեյսմիկ խոցելիության աստիճան և տնտեսապես արդյունավետ չէր դրա վերակառուցումը, ուստի Կառավարությունը որոշել է դպրոցի հին շենքի փոխարեն կառուցել նորը։

Վերոնշյալ դպրոցը կլինի սեյսմակայուն, շենքը նաև կհամապատասխանի էներգիայի արդյունավետության մասով կառավարության սահմանած պահանջներին, կունենա հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի հնարավորություն կամ ներառականության պահանջներին համապատասխանություն, կհամալրվի նաև ամբողջովին նոր գույքով։

Ընդհանուր արժեքը կազմում է 1.706.057.600 ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են անցած տարի, նախատեսվում են ավարտին հասցնել 2024 թվականին։

Նշենք, որ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով դպրոցներ են կառուցվում նաև Հովտաշատում, Հայանիստում, Վանաշենում, Մասիս քաղաքում (նախագծման փուլում է)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20