Նորություններ
Վեդու Այգավան բնակավայրում մեկնարկել են ջրագծի կառուցման աշխատանքները
10.08.2023
Վեդի համայնքի Այգավան բնակավայրում սկսվել են ջրագծերի կառուցման շինարարական աշխատանքներ, որոնք ընթանում են կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Խմելու ջրի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ են նախատեսված նաև նույն համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերում։
Այգավան բնակավայրում կապալառու ընկերությունը «Շահարտ» ՍՊԸ-ն է, որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ամեքս գրուպ» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 671,240,972 ՀՀ դրամ, որից 40%-ը (268,496,389 ՀՀ դրամ) հատկացվում է համայնքային բյուջեից, իսկ 60%-ը (402,744,583 ՀՀ դրամ) կառավարության աջակցությունն է: