Նորություններ
Մասիս համայնքում սկսվել է բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը
23.08.2023
Մասիս համայնքում մեկնարկել են Մասիս կայարան թիվ 13 շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կատարվում են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ծրագրում ներառված են Մասիս քաղաքի բազմաբնակարան մի շարք շենքեր:
Ծրագրի ընդհանուր արժեքը 207,740,800 ՀՀ դրամ է, որից 114,257,440 ՀՀ դրամը (55%) տրամադրվելու է համայնքի բյուջեից, 72,709,280 ՀՀ դրամը (35 %)՝ կառավարության կողմից, իսկ 20,774,080 ՀՀ դրամը (10%)՝ այլ ներդրողների կողմից: