Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել դպրոցների տնօրենների խորհրդակցություն

28.08.2023

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ:


Խորհրդակցությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը և մարզպետի աշխատակազմի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք:


Խորհրդակցության սկզբում Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ողջունել և ուսումնական հաջող տարի է մաղթել բոլորին:


Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա աշխատանքները, քննարկվել են 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անհրաժեշտ քայլերը, նոր չափորոշիչների կիրառման առանձնահատկությունները և մի շարք ընթացիկ հարցեր:


2023-2024 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դպրոցներում ներդրվելու են նոր չափորոշիչներ. փոխվելու են ուսուցիչների դրույքաչափերը, առարկայական ծրագրերը, ուսումնական ծրագիրը իրականացվելու է նոր դասագրքերով:

Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ կիրառվելու են դասարանների համակազմերի ձևավորման նոր սկզբունքներ և կատարվելու են ուսումնական ծրագրով նախատեսված առարկաներին հատկացվող ժամաքանակների փոփոխություններ:


Անդրադարձ է կատարվել նաև ըստ դասարանների թվաքանակի ֆինանսավորման նոր մոդելին, դպրոցներում նոր հաստիքների ներգրավվման կարգին: Բոլոր դպրոցներում պարտադիր ներդրվելու է հոգեբանի հաստիքը:


Քննարկվել են նաև դպրոցներում սննդի կազմակերպման, դպրոցների աշխատանքային ռեժիմի, ուսուցիչների կողմից կատարվող լրացուցիչ աշխատանքների (դասղեկություն, մեթոդմիավորման նախագահություն, գրավոր աշխատանքներ) կազմակերպման և ֆինանսավորման հարցերը:


Խորհրդակցությունն ավարտվել է հարց ու պատասխանով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20